Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Լիբանանահայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին

Լիբանանահայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին
24.04.2015 | 19:38

Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում Դաշնակցության սոցիալական ակումբի և գրասենյակի միջև ճանապարհի խանութները փակ կլինեն ուրբաթ օրը: Նրանք նշաններ են ցուցադրում, որոնցով մարդկանց կոչ են անում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ երթին՝ հայտնում է english.alarabiya.net-ը: Փոքրամասնությունների իրավունքների հարցերով միջազգային խմբի տեղեկությամբ՝ Լիբանանում հայկական ծագմամբ առնվազն 150000 մարդ կա՝ բնակչության շուրջ 3 %-ը: Բուրջ Համուդ թաղամասն առաջին վայրերից է եղել, ուր հայերը հաստատվել են՝ փախչելով 1915 թ. Հայոց ցեղասպանությունից: Շենքերը ծածկվել են մեծ վահանակներով, երիտասարդները փոխել են իրենց ֆեյսբուքյան էջի նկարը՝ հիշեցնելու ոգեկոչման մասին:
«Բոլոր հայերի պարտքն է հարգանքի տուրք մատուցել մեր նախնիներին ամեն տարի, նույնիսկ ամեն օր»,- ասում է 20 տարեկան ուսանող Տիգրան Միհրանյանը: «Մեզ համար առաջնայինը Հայոց ցեղասպանության հարցը լուծելն է: Ճանաչում և հատուցում»,- նշել է նա: «Հայաստանը 29000 քկմ չէ, Հայաստանը 300000 քկմ է»,- ասել է Միհրանյանը՝ նկատի ունենալով այն տարածքները, որտեղից արտաքսվել են հայերը:

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ